Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Փյունիկը»` միանձնյա առաջատար

«Փյունիկը»` միանձնյա առաջատար
24.09.2013 | 11:47

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում «Արարատը» 5:0 հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Ալաշկերտին». դուբլի հեղինակ է դարձել Գևորգ Նռանյանը: Սա «Ալաշկերտի» խոշոր հաշվով երկրորդ անընդմեջ պարտությունն էր, նախորդ խաղում «Գանձասարին» զիջել էր 2։9 ոչ ֆուտբոլային հաշվով: Հյուրընկալվելիս «Փյունիկը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը` պահպանելով առաջին հորիզոնականը: Ինչ վերաբերում է «Բանանց»-«Գանձասար» դիմակայությանը, կողմերը չկարողացան արձանագրել դարպասի գրավում:
Տուրի վերջին` «ՈՒլիս»-«Միկա» խաղում տանտերերը մինչև հանդիպման վերջին վայրկյանները նյարդային ցնցումների մեջ պահեցին մրցակցին, սակայն հյուրերը կարողացան խփել պատասխան գոլն ու վաստակել մեկ միավոր: Այսպիսով, վեցերորդ տուրից հետո տասներկու միավորով առաջնության միանձնյա առաջատարը «Փյունիկն» է: Տասնմեկ միավորով նրան հաջորդում է «Արարատը», որից մեկ միավորի հեռավորությամբ երրորդ հորիզոնականում է «Միկան»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ